Ջենիֆեր Լոպեսը ներկայացվել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակին. այս լուրը ստիպել է աստղին հուզվել (լուսանկարներ, տեսանյութ)

11:49 • 13.12.19

Ամերիկացի հանրահայտ երգչուհի, դերասանուհի, պարուհի, պրոդյուսեր Ջենիֆեր Լոպեսն Instagram սոցիալական կայքի իր էջում իր երախտագիտությունն է հայտնել գործընկերներին իրեն ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակին ներկայացնելու համար և մեծ դժվարությամբ է զսպել արցունքները: 

Նա ներկայացվել է «Երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում՝ «Մերկապարուհիները» ֆիլմում Ռամոնայի դերի համար:

«Ինձ համար շատ կարևոր է գործընկերներիս կողմից ընդունումը… Թվում է` ինձ երբեք նախկինում այդ մրցանակին չեն ներկայացրել: Գիտեք, դերասանական խաղը միշտ սիրել եմ այնքան, որքան պարը: Պարզապես չեմ հավատում, որ այս ամենն ինձ հետ է տեղի ունենում»,- մեկնաբանության բաժնում գրել է Լոպեսը:

«Իրենց ուժերին կասկածող բոլոր դերասաններին ուզում եմ ասել` մի՛ հանձնվեք: Շատ շնորհակալ եմ: Այնպիսի զգացողություն ունեմ, կարծես արդեն հաղթել եմ»,- հավելել է երգչուհին:

Դեռ «Մերկապարուհիները» ֆիլմում իր դերի համար Լոպեսը ներկայացվել է 12 մրցանակի` այդ թվում նաև «Ոսկե գլոբուս»-ի և «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» մրցանակին:

Սովորաբար գիլդիայի մրցանակի թեկնածուների ցուցակում ընդգրկվելը խոսում է հետագայում «Օսկար»-ի ներկայացվելու մեծ հավանականության մասին:

 

Learning about  her SAG nomination? She was spotted having a deep conversation on the phone as she approached the gym on Wednesday

Кадр из фильма Стриптизерши 

Ջենիֆեր Լոպեսը ներկայացվել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակին. այս լուրը ստիպել է աստղին հուզվել (լուսանկարներ, տեսանյութ)