Էլթոն Ջոնի հայտնի Your Song երգի բառերի սևագիրն աճուրդում վաճառվել է 240 հազար դոլարով (լուսանկարներ, տեսանյութեր)
Համաշխարհային ճանաչում ունեցող բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի հայտնի Your Song երգի բառերի առաջին ձեռագիր տարբերակն աճուրդում վաճառվել է 240 հազար դոլարով, գրում է Daily Mail-ը:
Տեքստը գրել է բառերի hեղինակ Բեռնի Թոփինը, որի հետ Էլթոն Ջոնը սերտորեն համագործակցել է տասնամյակներ շարունակ:
Այն աճուրդի է հանել Թոփինի նախկին կինը՝ Մաքսին Ֆիբելմանը, որը նաև հանդիսանում է Էլթոն Ջոնի 1971 թվականին գրված Tiny Dancer երգի ոգեշնչման աղբյուրը:
72-ամյա Էլթոն Ջոնը հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ Your Song երգը գրելու համար իրեն ընդամենը մի քանի րոպե է պահանջվել:
Հաղորդվում է, որ աճուրդի է հանվել նաև Bennie And The Jets երգի բառերի ձեռագիր տարբերակը, որը վաճառվել է 89 հազար դոլարով:














