Կանգնեցի և չկարողացա քայլել, ոչ ոք ինձ հետ չպահեց. Բիլանը պատմել է իր ոչ սթափ վիճակում ելույթ ունենալու մասին

05:07 • 14.12.19

ՌԴ էստրադային երգիչ Դիմա Բիլանը պատմել է ոչ սթափ վիճակում Սամարայի քաղաքի օրվան նվիրված համերգի ժամանակ իր ելույթի մասին` այդ իրադարձությունն անվանելով «ավարտվող տարվա արկածներից փառահեղը»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Երգիչը բացատրել է, որ համերգից առաջ «ժամանակ էր անցկացրել» այն հյուրանոցի սեփականատիրոջ հետ, որում ապրում էր, ապա խրախճանքը շարունակվել էր հանդերարանում` մի շարք հայտնի մարդկանց մասնակցությամբ:

«Երբ կանգնեցի, քայլել չէի կարողանում: Ոչ ոք ինձ հետ չպահեց: Հարցնում եմ` ինչո՞ւ: Պարզապես բեմ դուրս չէի գա և վերջ: Այո, Սամարայի բնակիչներից ներողություն եմ խնդրել, այլ կերպ լինել չէր կարող: Հասկանում էի, որ դա կարող էր ազդել իմ հեղինակության վրա: Հետո չէի կարողանա նայել մարդկանց աչքերի մեջ»,- ասել է Բիլանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Սամարայում Բիլանի համերգի այցելուները քննադատել էին երգչին` բեմում «ոչ սթափ պահվածքի համար»: Բիլանին մեղադրում էին տարօրինակ ձայներ արձակելու, ձայնագրության տակ երգելու և ոչ պարկեշտ շարժումներ անելու մեջ: Ավելի քան 500 մարդ խնդրագիր էր ստորագրել՝ պահանջելով արտիստից ներողություն խնդրել:

Կանգնեցի և չկարողացա քայլել, ոչ ոք ինձ հետ չպահեց. Բիլանը պատմել է իր ոչ սթափ վիճակում ելույթ ունենալու մասին