Վերկա Սերդյուչկան երկարատև դադարից հետո նոր երգ է ներկայացրել

22:05 • 14.12.19

Ուկրաինացի հանրահայտ արտիստ Անդրեյ Դանիլկոն նոր երգ է ներկայացրել Վերկա Սերդյուչկայի կերպարում: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Երգը կոչվում է Make It Rain Champagne և կատարվում է անգլերենով:

Ուկրաինացի կատարողը Սերդյուչկայի կերպարով հանդես է գալիս 1993 թվականից ի վեր: Այս ժամանակահատվածում նա ավելի քան 10 ստուդիական ալբոմ և 20-ից ավելի տեսահոլովակ է թողարկել:  

2008 թվականին Դանիկլոն մասնակցել է Հելսինկիում անցկացվող «Եվրատեսիլ» երգի մրցույթին և երկրորդ տեղը զբաղեցրել: Նա արժանացել է Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման:

2018-ի ամռանը նա հայտարարել է, որ որոշել է հրաժարվել Վերկա Սերդյուչկայի կերպարից և հրաժեշտի համերգաշրջան է ներկայացրել:

 

Վերկա Սերդյուչկան երկարատև դադարից հետո նոր երգ է ներկայացրել