Ամերիկյան առաջատար կինոքննադատներից մեկը նշել է 2019-ի լավագույն ֆիլմերը
The Hollywood Reporter ամսագրի առաջատար կինոքննադատ Թոդ ՄըքՔարթին ասել է՝ որոնք են ընթացիկ տարվա լավագույն տասը ֆիլմերը: Մասնագետի ներկայացրած տասնյակում են ներառվել Տարանտինոյի, Սկորսեզեի, Գերվիգի և այլ կինոռեժիսորների աշխատանքներ:
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Քվենտին Տարանտինոյի՝ «Մի անգամ Հոլիվուդում» դրաման, որին հաջորդում է Ադամ Սանդլերի մասնակցությամբ «Չհղկված թանկարժեք քարեր»–ը, իսկ եռյակը եզրափակում է Գրետա Գերվիգի «Փոքր կանայք»-ը:
Ցանկում ներառվել են նաև «Իռլանդացին», «Կրակի մեջ աղջկա նկարը», «Վերջին սևականը Սան Ֆրանցիսկոյում», «Ford-ն ընդդեմ Ferrari-ի», «1917», «Մերժվածները», «Համարշելդի անհույս գործը» կինոնկարները:










