Չինաստանում հայտնաբերվել է եգիպտական սֆինքսի «կրկնօրինակը»
Չինաստանի արևելյան շրջանում ժայռ է հայտնաբերվել, որը ձևով եգիպտական սֆինքս է հիշեցնում: Այս մասին հաղորդվում է չինական CGTN հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում:
Նշվում է, որ նոր հայտնաբերված ինքնատիպ ժայռակտորը գտնվում է Շանդուն նահանգի Ցզինան քաղաքի մերձակայքում:
Փորձագետները պնդում են, որ ժայռի արտասովոր տեսքը ձևավորվել է հազարամյակների ընթացքում՝ ենթարկվելով տարերային աղետների ազդեցությանը:
Նախնական գնահատումներով՝ գտածոն շուրջ 2.5 մլրդ տարեկան է: «Սֆինքսի դեմքը» կարելի է տեսնել միայն մի կողմից դիտելիս:
Հաղորդվում է, որ զբոսաշրջիկներն արդեն սկսել են այցելել տեղանք՝ արտասովոր բնական հուշարձանը լուսանկարելու համար:












