Մրայա Քերիի հայտնի սուրբծննդյան երգը թողարկումից 25 տարի անց առաջինն է դարձել ԱՄՆ-ում
Մրայա Քերիի All I Want For Christmas Is You երգը թողարկումից 25 տարի անց առաջին տեղն է զբաղեցրել ամերիկյան Billboard աղյուսակում: Այս մասին հայտնում է NME պարբերականը:
Ստեղծագործությունը, որը թողարկվել է 1994 թվականին, երբեք չի ընդգրկվել Billboard-ի 100 ամենալավ երգերի ցանկում:
Սակայն վերջին մի քանի տարում երգը անդադար ավելի ու ավելի բարձր հորիզոնականներ է զբաղեցրել, ինչպես օրինակ՝ 2017-ի և 2018-ի դեկտեմբերին այն բարձրացել է երրորդ տեղ, իսկ այս տարի դարձել է առաջինը:
Մրայա Քերին, ընդհանուր առմամբ, Billboard-ի առաջին հորիզոնականում հայտնվել է 19-ն անգամ: Այս առումով ռեկորդը պատկանում է Beatles խմբին, որն այդ արդյունքը գրանցել է 20 անգամ:










