Բրիտանական թանգարանում կցուցադրվի աշխարհում առաջին մեկանգամյա օգտագործման սպասքը

05:58 • 17.12.19

Առաջիկա ուրբաթ Բրիտանական թանգարանում կցուցադրվեն կավե ամաններ`Մինոսյան քաղաքակրթության ժամանակներից, որոնք, հնագիտական հետազոտությունների համաձայն, հանդիսանում են աշխարհում առաջին մեկանգամյա օգտագործման սպասքը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Ավելի քան 3,5 հազար տարի առաջ պատրաստված հնագույն առարկաները հայտնաբերվել են հունական Կրետե կղզում` Կնոսոսյան պալատում պեղումների ժամանակ:

«Մարդիկ շատ կզարմանան, երբ իմանան, որ միանգամյա օգտագործման բաժակներն ի հայտ են եկել հնագույն ժամանակներում: Մինոսները սիրում էին կազմակերպել մասշտաբային երեկույթներ և տոնակատարություններ և, ինչպես հիմա շատերը, չէին ցանկանում սպասք լվանալ»,- պատմել է ցուցահանդեսի համակարգող Ջուլյա Ֆարլին:

Կազմակերպիչները հույս ունեն, որ ցուցահանդեսն այցելուներին մտածելու տեղիք կտա այն մասին, թե ինչպես կարելի է նվազեցնել աղբի մակարդակը: «Այսօր աշխարհում արտադրվում է տարեկան շուրջ 300 միլիարդ թղթե բաժակ: Անհամեմատելի է այն, թե ինչ ունենք հիմա»,- հավելել է Ֆարլին:

Բրիտանական թանգարանում կցուցադրվի աշխարհում առաջին մեկանգամյա օգտագործման սպասքը