Թոդ Ֆիլիպսը խոստովանել է, որ Խոակին Ֆենիքսը երբեք պաշտոնապես չի ընդունել Ջոքերի դերի առաջարկը

11:15 • 18.12.19

«Ջոքեր» ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը վերջերս հայտնել է, որ նախքան Խոակին Ֆենիքսի՝ խաղահրապարակ ներկայանալը, վստահ չի եղել, որ դերասանն ընդունել է դերի առաջարկը, գրում է MSN-ն:

Los Angeles Times թերթի հետ զրույցում Թոդ Ֆիլիպսը հայտնել է, որ Ֆենիքսին ֆիլմում ներգրավելը հեշտ չի եղել: «Սկզբում թվում է՝ թո´ւհ, կոմիքսների հիման վրա հիմնված ֆիլմ է լինելու: Այդ պատճառով էլ նա հակված չէր ընդունել առաջարկը»,- ասել է նա:

Ռեժիսորը նաև նշել է, որ դերասանին ճանաչելուց հետո նրան սկսել է բացատրել ֆիլմի իմաստը. «Սկսեցինք ավելի շատ զրուցել, թե ինչի մասին է լինելու ֆիլմը, և մի օր նա կախարդական կերպով հայտնվեց: Նա երբեք բառացի այո չի ասել դերի առաջարկին»:

Նա նաև խոստովանել է, որ չի շտապում ֆիլմի հաջորդ մասի նկարահանման հարցում:

Ավելի վաղ հարցազրույցներից մեկի ժամանակ ռեժիսորը հայտնել էր, որ Խոակինի հետ ևս մի ֆիլմ կնկարահանի՝ «համոզիչ ստեղծագործական պատճառ» ունենալու դեպքում:

Նշենք, որ «Ջոքերը» դարձել է պատմության մեջ առաջին ֆիլմը, որի հասույթը համաշխարհային վարձույթում գերազանցել է 800 մլն դոլարը:

Սեպտեմբերի 7-ին «Ջոքերը», որի գլխավոր դերակատարն «Օսկար» մրցանակի եռակի հավակնորդ Խոակին Ֆենիքսն է, արժանացել է Վենետիկի 76-րդ կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին:

Խոակին Ֆենիքսի գլխավոր դերակատարմամբ ֆիլմը պատմում է Ջոքերի՝ Բեթմեն սուպերհերոսի գլխավոր թշնամու պատմությունը։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1980-ականներին: Ֆիլմում հանդես է եկել նաև «Օսկարի» կրկնակի դափնեկիր Ռոբերտ դե Նիրոն:

Ֆիմը համաշխարհային վարձույթում է հայտնվել հոկտեմբերի 4-ից։

Թոդ Ֆիլիպսը խոստովանել է, որ Խոակին Ֆենիքսը երբեք պաշտոնապես չի ընդունել Ջոքերի դերի առաջարկը