Բրեդ Փիթը նշում է ծննդյան 56-ամյակը (լուսանկարներ)

15:06 • 18.12.19

Դեկտեմբերի 18-ին իր ծննդյան 56-րդ տարեդարձն է տոնում Հոլիվուդի ամենահայտնի աստղերից մեկը՝ անզուգական Բրեդ Փիթը, գրում է eg.ru-ն:

Տարիներ շարունակ տղամարդկային գեղեցկության և գրավչության խորհրդանիշ համարվող Փիթը, տարիքից անկախ, շարունակում է պահպանել մոլորակի ամենասեքսուալ և ցանկալի տղամարդկանցից մեկի կարգավիճակը:

Սակայն այժմ դերասանի երկրպագուների ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է ոչ թե նրա կարիերայի, այլ անձնական կյանքի վրա: Հայտնի է, որ Փիթը երեք տարի առաջ ամուսնալուծվել է դերասանուհի Անջելինա Ջոլիից, որի հետ դեռևս չի կարողանում լուծել 6 երեխաների խնամակալության հարցը, բայցի այդ, կան նաև մի շարք ֆինանսական հարցեր:

Սկանդալային բաժանությունից հետո տևական ժամանակ թե՛ Փիթը, թե՛ Ջոլին լռություն են պահպանել ու չեն խոսել այդ թեմայից: Վերջին ամիսներին են միայն նրանք սկսել անդրադառնալ ցավոտ հարցին:

Հատկանշական է, որ Ջոլիից բաժանվելուց հետո, Փիթին բազմաթիվ սիրավեպեր են վերագրել, սակայն դրանք չեն հաստատվել: Դերասանն ինքը խոստովանել է, որ, ի հեճուկս տարածված կարծիքի, կնամոլ չէ և նախընտրում է կենտրոնանալ աշխատանքի վրա:

 

Картинки по запросу brad pitt young

Картинки по запросу brad pitt young

Картинки по запросу brad pitt young

Картинки по запросу brad pitt young

Картинки по запросу brad pitt

Картинки по запросу brad pitt

Картинки по запросу brad pitt aniston

Картинки по запросу brad pitt aniston

Картинки по запросу brad pitt children

Картинки по запросу brad pitt children

Картинки по запросу brad pitt smiling

Картинки по запросу brad pitt smiling

Բրեդ Փիթը նշում է ծննդյան 56-ամյակը (լուսանկարներ)