«Այսօր շնորհակալ եմ ընկերներիս». Aerosmith խմբի մենակատար Սթիվ Թայլերը խոսել է վերականգնողական կենտրոնում անցկացրած օրերի, խմբի մյուս անդամների հանդեպ ունեցած զայրույթի մասին (լուսանկարներ)

13:21 • 19.12.19

Հայտնի երաժիշտ, երգահան, Aerosmith խմբի մենակատար 71-ամյա Սթիվեն Թայլերը վերջերս հարցազրույց է տվել Haute Living ամսագրին՝ խոսելով հանրաճանաչ խմբի հաջողության, 1988-ին նրա և խմբի մյուս անդամների միջև ծագած վիճաբանության, նրանց հանդեպ ունեցած զայրույթի և դրանք հաղթահարելու մասին:

«1988 թվականին կար մի ժամանակահատված, երբ մենեջերն ու խմբի անդամները ներխուժեցին իմ անձնական կյանք»,- հայտնել է Թայլերը և հավելել. «Նրանք կարծում էին, որ եթե մենակատարը սթափ լինի, մեր բոլոր խնդիրները կլուծվեն: Ուստի սթափվեցի, և երկար տարիներ պահանջվեց, որպեսզի հաղթահարեմ նրանց հանդեպ զայրույթը՝ ինձ վերականգնողական կենտրոն ուղարկելու համար»:

Սակայն այսքան տարի անց Թայլերը երախտապարտ է իր ընկերներին:

«Բայց այսօր ես շնորհակալ եմ, և նրանցից յուրաքանչյուրին պարտական եմ իմ սթափ լինելու համար»,- հայտնել է նա:

Վերջին տարիներին Թայլերը որոշել է իր փորձը կիսել մյուսների հետ և օգնել նրանց, գրում է աղբյուրը: Երաժիշտը հիմնել է Ջեյնի հիմնադրամը՝ Aerosmith-ի Janie' s Got a Gun հիթի անունով, որը օգնություն է ցուցաբերում կանանց:

Aerosmith ամերիկյան լեգենդար խումբը, որին նաև անվանում են «Վատ տղաներ Բոստոնից», ստեղծվել է Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում 1970 թվականին։ Խմբի ալբոմները վաճառվել են 150 միլիոն օրինակով, որից 66,5 միլիոնը՝ միայն ԱՄՆ-ում:

Խմբի անդամներն են Ջո Փերրին՝ կիթառ, Թոմ Համիլտոնը՝ բաս կիթառ, Սթիվեն Թայլերը՝ վոկալ, Բրադ Վիտֆորդը՝ կիթառ և Ջոյ Կրամերը՝ հարվածային գործիքներ։

steven tyler cover

steven tyler cover

steven tyler cover

Image result for aerosmith

«Այսօր շնորհակալ եմ ընկերներիս». Aerosmith խմբի մենակատար Սթիվ Թայլերը խոսել է վերականգնողական կենտրոնում անցկացրած օրերի, խմբի մյուս անդամների հանդեպ ունեցած զայրույթի մասին (լուսանկարներ)