Ռասել Քրոուն նոր ֆիլմում կմարմնավորի բրիտանացի հայտնի շեֆ-խոհարար Մարկո Պիերին (լուսանկարներ)

16:20 • 19.12.19

2004-2009 թվականներին հեռարձակվող Hell’s Kitchen հեռուստատեսային հաղորդման խոհարար և հաղորդավար Մարկո Պիեր Ուայթը հայտնել է, որ հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուն կգրի իր մասին պատմող ֆիլմի սցենարը, կլինի ֆիլմի ռեժիսորը, ինչպես նաև հանդես կգա իր դերում, գրում է Daily Mail-ը:

Նախագծի աշխատանքները սկսվել են հինգ տարի առաջ: Սկզբում ենթադրվում էր, որ ռեժիսորը կլինի Ռիդլի Սքոթը, իսկ գլխավոր դերում հանդես կգա Մայքլ Ֆասբենդերը կամ Թոմ Հարդին:

Աղբյուրի հետ զրույցում Մարկո Պիերն ասել է. «Եթե Հոլիվուդում կա մեկը, որ կարող է խաղալ իմ դերը, դա պետք է Ռասելը լինի»:

Մարկո Պիերը հայտնել է նաև, որ Քրոուի հետ ծանոթությունից հետո մտերմացել է նրա հետ. «Ու այդ ժամանակ մտածեցի, որ իմ դերը պետք է խաղա ոչ թե Մայքլ Ֆասբենդերը, այլ հենց Ռասել Քրոուն»:

Պիեր Ուայթը հայտնի է դարձել 1990-ականներին, երբ 24 տարեկանում դարձել է Harveys ռեստորանի գլխավոր խոհարարը։ 

 

Oscar-winner Russell Crowe has agreed to write, direct and star in the film of the Hell¿s Kitchen presenter's life. The film was first mooted five years ago with Sir Ridley Scott due to direct and Michael Fassbender or Tom Hardy to play the lead

¿I have just signed the deal,¿ says Marco (pictured with the Queen). ¿Russell has written the script, Russell¿s company is producing it, Russell is directing it and Russell is playing the third or fourth Marco'

 

Ռասել Քրոուն նոր ֆիլմում կմարմնավորի բրիտանացի հայտնի շեֆ-խոհարար Մարկո Պիերին (լուսանկարներ)