«Գահերի խաղը» սերիալի 8-րդ եթերաշրջանում Դեյեներիսի հագուստի դիզայները պարզաբանել է սպիտակ մուշտակի իմաստը

13:13 • 19.12.19

Ամերիկյան «Գահերի խաղը» ֆենթեզի ժանրի դրամատիկ հեռուստասերիաի հագուստների դիզայներ Միշել Կլեպտոնը պատմել է, որ սերիալի ութերորդ եթերաշրջանում Դեյեներիսի սպիտակ մորթե մուշտակը նրա` որպես թագուհի վերափոխվելու ակնարկն է եղել, հայտնում է Independent-ը:

«Սկզբում միտքն այն էր, որ վիշապի վրա նստած նա հյուսիս պետք է մեկներ, և դրա համար տաք հագուստ էր անհրաժեշտ: Հետո հասկացա, որ առաջին անգամ է նա ինչ-որ բան ոչ թե իր համար, այլ հանուն սիրո անում, սովորաբար իր սեփական նպատակներին էր հետևում»,-մանրամասնել է Միշել Կլեպտոնը, որը «Գահերի խաղ»-ի համար արժանացել է «Էմմի» մրցանակին:

«Մուշտակի վրա աշխատելիս այս գաղափարը շատ հավանեցի: Նա իրեն փրկչի, հրեշտակի կերպարում էր տեսնում: Վիշապի վրա նստած վայրէջքի պահին բարեգթության հրեշտակի էր նման: Կարծում եմ` մուշտակն այդ պահին լիովին համապատասխանում էր նրա ներաշխարհին»,- հավելել է դիզայները:

Կլեպտոնը նաև նշել է, որ սպիտակ գույնը լիովին խորհրդանշում է Դեյեներիսի մաքրությունն ու սառնությունը:

 

«Գահերի խաղը» սերիալի 8-րդ եթերաշրջանում Դեյեներիսի հագուստի դիզայները պարզաբանել է սպիտակ մուշտակի իմաստը