Մայամիում այրվել է Մարկ Էնթոնիի 7 մլն դոլար արժողությամբ զբոսանավը

00:26 • 20.12.19

Ամերիկացի հայտնի երգիչ Մարկ Էնթոնիի զբոսանավը Մայամիում հրդեհվել է: Այս մասին հայտնում է CBS4 Miami-ն:

Շուրջ 40 մետր երկարությամբ զբոսանավը փրկելու համար աշխատել են տասնյակ հրշեջներ, սակայն այն ամբողջովին այրվել է: Նշվում է, որ ծուխը նկատելի է եղել անգամ քաղաքի կենտրոնից:

Երգչի ներկայացուցիչը նշել է, որ Էնթոնին գտնվում է արտերկրում և տեղի ունեցածի մասին մեկնաբանություններ տալ չի ցանկանում: Նա հավելել է, որ զբոսանավի անձնակազմի անդամներից երկուսը ժամանակին հասցրել են հեռանալ և տեղափոխվել անվտանգ տարածք:

Հրդեհի պատճառների մասին տեղեկություն չի տրվում: Աղբյուրը հայտնում է, որ զբոսանավն արժեր 7 մլն դոլար: Այն վաճառքի էր հանվել այս տարի:

Մայամիում այրվել է Մարկ Էնթոնիի 7 մլն դոլար արժողությամբ զբոսանավը