Էմիլիա Կլարկը հանդես կգա Անտոն Չեխովի «Ճայը» պիեսի թատերական ներկայացման գլխավոր դերում

13:46 • 21.12.19

Ամերիկացի դերասանուհի Էմիլիա Քլարկը, որը կինոսերներին հայտնի է «Գահերի խաղը», «Ես՝ քեզնից առաջ» և մի շարք այլ ֆիլմերից, հանդես կգա ռուս գրող և դրամատուրգ Անտոն Չեխովի «Ճայը» պիեսի թատերական ներկայացման գլխավոր դերում, հաղորդում է Evening Standard-ը:

Հոլիվուդյան աստղը Նինա Զարեչնայային մարմնավորելու է Լոնդոնի Ուեսթ-Էնդի Playhouse թատրոնի բեմում:

Ռեժիսոր Ջեյմի Լլոյդի մտահղացմամբ՝ գործողությունները ծավալվելու են ոչ թե Ռուսաստանում, այլ Մեն կղզում (գտնվում է Իռլանդական ծովում):

Բեմադրության տոմսերն արդեն վաճառքի են հանվել:

Ներկայացումը կցուցադրվի 2020 թվականի մարտի 11-ից մայիսի 30-ը:

Image result for Emilia clarke

Image result for Emilia clarke

 

Էմիլիա Կլարկը հանդես կգա Անտոն Չեխովի «Ճայը» պիեսի թատերական ներկայացման գլխավոր դերում