Լանա Դել Ռեյը հայտարարել է նոր ալբոմի թողարկման ամսաթիվը (տեսանյութ)

12:01 • 21.12.19

Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում երկրպագուներին հայտնել է, որ իր նոր ալբոմը կթողարկվի հունվարի 4-ին:

Նա հայտնել է, որ ալբոմի հիմքը, որը դեռ պաշտոնական անվանում չունի, կդառնա նրա Violet bent backward over the grass բանաստեղծությունների ժողովածուն:

Երգչուհու խոսքով՝ գրքի վրա աշխատանքներն ավելի շատ են տևել, քան նախատեսել էր:

Երգչուհին նաև հայտնել է, որ նոր ալբոմը կարժենա «մոտ մեկ դոլար»: Վաճառքից ստացված գումարի մի մասը կփոխանցվի մի շարք հասարակական կազմակերպությունների:

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Lana Del Rey (@lanadelrey) on

Լանա Դել Ռեյը հայտարարել է նոր ալբոմի թողարկման ամսաթիվը (տեսանյութ)