Աշխարհի ամենահարուստ գրողին մեղադրել են տրանսգենդերների նկատմամբ ատելության համար

12:19 • 22.12.19

Մանկահասակ հրաշագործ Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգին մեղադրել են տրանսգենդերների նկատմամբ ատելության համար, գրում է The Guardian-ը:

Պատճառը Twitter-ի իր միկրոբլոգում Ռոոուլինգի այն գրառումն է, ըստ որի՝ նա պաշտպանում է Գլոբալ զարգացման լոնդոնյան կենտրոնի նախկին աշխատակցուհիներից մեկին, որին աշխատանքից հեռացրել էին տրանսգենդերների դեմ ուղղված արտահայտությունների համար:

Աշխարհի ամենահարուստ գրողի (կարողությունը գնահատվում է մոտ 953 մլն դոլար – Tert.am) համոզմամբ՝ չի կարելի մարդուն աշխատանքից հեռացնել միայն այն պատճառով, որ նա մարդու սեռը որպես իրականություն է ընդունում:

«Հագնվիր ինչպես ուզում ես, ինքդ քեզ անվանիր ուզադիդ պես, անկողին կիսիր իր համաձայնությունը տված ցանկացած չափահասի հետ, ապրիր աշխարհում խաղաղ և անվտանգ: Սակայն մի՞թե կարելի է կանանց աշխատանքից հեռացնել միայն նրա համար, որ նրանք հայտարարում են, որ սեռը իրականություն է»,- գրել է Ռոոուլինգը:

Գրառման պատճառով ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները Ռոուլինգին կոչ են արել ներողություն խնդրել, ինչպես նաև նրան մեղադրել են «վնասաբեր ֆունդամենտալիզմի քարոզի համար»:


Աշխարհի ամենահարուստ գրողին մեղադրել են տրանսգենդերների նկատմամբ ատելության համար