Ջեյմս Քեմերոնը ցանկանում է կրկին կինոթատրոններում ցուցադրել «Ավատար» ֆիլմը՝ ֆիլմի հաջորդ մասերի թողարկումից առաջ

13:18 • 24.12.19

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը վստահ է, որ «Ավատար» ֆիլմի շարունակությունը գերազանցելու է Marvel կինոստուդիայի ֆիլմերի դրամարկղային մուտքերի ռեկորդը: Նա նաև ցանկանում է կրկին կինոթատրոններում ցուցադրել «Ավատար» ֆիլմը՝ ֆիլմի հաջորդ մասերի թողարկումից առաջ, հաղորդում է USA Today-ը:

Քեմերոնի կարծիքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի հանդիսատեսը հիշի 2009 թվականին թողարկված ֆիլմի սյուժեն:

Ռեժիսորը հայտնել է, որ թեև հարգում է Marvel կինոստուդիային և մեծ բավականություն է ստացել նրանց «Վրիժառուները: Վերջնախաղ» ֆիլմից, սակայն միանգամայն վստահ է, որ «Ավատար 2»-ը գերազանցելու է կինոստուդիայի գրանցած դրամարկղային մուտքերի ռեկորդները:

«Միանգամայն վստահ եմ»,-USA Today-ի հետ զրույցում ասել է Քեմերոնը և հավելել. «Բայց եկեք «Վերջնախաղ»-ին թույլ տանք վայելել իրենց փառքի պահը, և գովասանքի է արժանի այն փաստը, որ մարդիկ գնում են կինոթատրոններ՝ ֆիլմը դիտելու»:

ԱՄՆ-ում «Ավատար 2» գիտաֆանտաստիկ ֆիլմն էկրաններին կբարձրանա 2021 թվականի վերջին: Գլխավոր դերերում հանդես կգան Սեմ Ուորթինգտոնը, Զոյի Սալդանան, Սիգուրնի Ուիվերը և Մուռ Ջոելը։ Համարվում է «Ավատար» ֆիլմի շարունակությունը։ Ռեժիսորը մտադիր է թողարկել ֆիլմի 3-4 շարունակություն:

Ջեյմս Քեմերոնը ցանկանում է կրկին կինոթատրոններում ցուցադրել «Ավատար» ֆիլմը՝ ֆիլմի հաջորդ մասերի թողարկումից առաջ