Forbes-ը հրապարակել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտների ցանկը

19:29 • 24.12.19

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտների ցանկը:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, առաջին հորիզոնականը զբաղեցրել է ռեփեր և պրոդյուսեր Dr. Dre-ն, որի կարողությունը գնահատվում է 950 մլն դոլար: Նշվում է, որ նրա վերջին ալբոմը (Compton) թողարկվել է 2015 թվականին, սակայն երաժիշտը հանդիսանում է աուդիոսարքավորումներ արտադրող Beats Electronics ընկերության համահիմնադիրն ու 20 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը: Ընկերությունը 2014-ին գնել է Apple-ը:

Երկրորդ տեղում է ամերիկյան քանթրի-փոփ կատարող Թեյլոր Սվիֆթը, որի կարողությունը գնահատվում է 825 մլն դոլար: Նա այս տարի գլխավորել է նաև ամենից բարձր վարձատրվող երաժիշտների ցանկը:

Առաջատարների եռյակը եզրափակում է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն՝ 685 մլն դոլարով:

Վարկանշային ցանկում տեղ են գտել նաև U2-ն, Diddy-ն, Էլթոն Ջոնը, Ջեյ Զին, Փոլ Մաքքարթնին, Քեթի Փերի և Լեդի Գագան:

Forbes-ը հրապարակել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտների ցանկը