Ջեկի Չանը պատմել է նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ մահից հազիվ փրկվելու մասին (տեսանյութ)

12:46 • 24.12.19

Մարտաֆիլմերի համաշխարհային աստղ Ջեկի Չանը պատմել է, որ վերջին ֆիլմի նկարահանման ժամանակ հազիվ է կարողացել խուսափել մահից:

Ինչպես նշում է iz.ru-ն, խոսքը «Ավանգարդ» ֆիլմում հիդրոցիկլներով տեսարանի մասին է: Դերասանի խոսքով՝ ինքը ջրային թակարդի մեջ է հայտնվել ու չի կարողացել դուրս գալ ստորջրյա քարանձավից:

Չանը նշել է, որ խուճապի չի մատնվել ու ի վերջո կարողացել է ազատվել, ցամաք դուրս գալ:

«Երբ ջրից դուրս եկա, ռեժիսոր Սթենլի Թունը նույնիսկ հուզվեց»,-պատմել է Չանը:

Հիշեցնենք, որ «Ավանգարդ» ֆիլմը կինովարձույթում կհայտնվի արդեն հունվարին:

 

Ջեկի Չանը պատմել է նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ մահից հազիվ փրկվելու մասին (տեսանյութ)