Թեյլոր Սվիֆթը պատմել է, թե ինչպես է մեկ օրում հորինել ու ձայնագրել իր նոր երգը (տեսանյութ, լուսանկարներ)
Ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը տեսանյութում պատմել է, որ իրեն մեկ օր է պահանջվել Սուրբ Ծննդյան մասին նոր երգ գրելու, ձայնագրելու և թողարկելու համար, հաղորդում է Daily Mail-ը:
Ստեղծագործությունը կոչվում է Christmas Tree Farm, երգչուհին այն ներկայացրել է դեկտեմբերի 5-ին:
Շաբաթվա սկզբին երգչուհին համացանցում տեսանյութ է տեղադրել, որում երկրպագուներին ցուցադրել է պրոդյուսեր Ջիմի Նեյփսի հետ իր երգի ստեղծման գործընթացը:
Տեսահոլովակի սկզբում Սվիֆթը պատմում է այն մասին, թե ինչպես է առաջացել նման երգ գրելու գաղափարը, հաջորդ հատվածում նա ցույց է տալիս, թե ինչպես է գրել երգի երաժշտությունը, որից հետո դաշնամուրով կատարել է այն:
Այնուհետև նրանք պրոդյուսերի հետ ընտրել են գործիքավորումը և ձայնագրել աուդիո տարբերակը:
Հինգ օր անց Սվիֆթը երգը տեղադրել է համացանցում:
















