Մահացել է «Ընկերները» սերիալի հայտնի սաունդթրեքի հեղինակը

21:34 • 25.12.19

ԱՄՆ-ում 72 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր և երգերի հեղինակ Ալլի Ուիլիսը: Ինչպես տեղեկացնում է Variety-ն, ամերիկուհին մահացել է դեկտեմբերի 24-ի երեկոյան:

Պարբերականի տվյալներով՝ մահվան պատճառ է դարձել սրտի կանգը: Ուիլիսը լայն լսարանին հայտնի է «Ընկերները» սերիալի սաունդթրեքով՝ I’ll be there for you ստեղծագործությամբ: Երգը սկզբում մեկ րոպե տևողություն է ունեցել, այնուհետև The Rembrandts խմբի երաժիշտներն ընդլայնել են այն՝ հասցնելով ամբողջական մակարդակի:

Ուիլիսը եղել է «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր՝ Էդդի Մերֆիի մասնակցությամբ «Ոստիկանը Բևեռլի Հիլզից» ֆիլմի և «Մանուշակագույն դաշտերի ծաղիկները» մյուզիքլի երաժշտությունների համար:

 

Մահացել է «Ընկերները» սերիալի հայտնի սաունդթրեքի հեղինակը