Կյանքից հեռացել է անվանի ռուս ռեժիսոր և դերասանուհի Գալինա Վոլչեկը

23:33 • 26.12.19

Մոսկվայի հիվանդանոցում 87 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գալինա Վոլչեկը: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Դեկտեմբերի 24-ին հայտնի էր դարձել, որ ռեժիսորը անհապաղ հիվանդանոց է տեղափոխվել թոքերի բորբոքման պատճառով։ Նախօրեին լրատվամիջոցները հաղորդել էին նրա վիճակի կտրուկ վատթարացման մասին։

Գալինա Վոլչեկը ծնվել է 1933-ի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում, հայտնի ռեժիսոր և կինոօպերատոր Բորիս Վոլչեկի և սցենարիստ Վերա Մայմինայի ընտանիքում:

Հանդես է եկել բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում ՝ «Դոն Կիխոտ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Լիր արքա» և այլն։

1972 թվականին Վոլչեկը դարձել  է «Սովրեմեննիկ» թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1989թ.-ից զբաղեցրել է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։

Կյանքից հեռացել է անվանի ռուս ռեժիսոր և դերասանուհի Գալինա Վոլչեկը