Ճապոնացի արվեստագետը հին թերթերից ռազմանավերի յուրօրինակ «մանրաքանդակներ» է պատրաստում

18:03 • 26.12.19

Ճապոնացի վիզուալ արվեստագետ Ացուշի Ադաչին կարող է գրեթե ամեն բան պատրաստել հին թերթերից, սակայն նրա ամենատպավորիչ աշխատանքները ռազմանավերի «մանրաքանդակներն» են, հայտնում է odditycentral.com կայքը: 

Արվեստագետի խոսքով՝ հին թերթերը կարծես հնության և այդ ժամանակաշրջանի շունչ են հաղորդում իր աշխատանքներին:

«Ես հիշողությունն իրերի մեջ մտցնելու, ինչպես նաև հուշեր փնտրելու որոնումների մեջ եմ»,- ընդգծել է Ադաչին:

Նա դեռևս մանկուց է հիացել ռազմանավերով, մարտական ինքնաթիռներով և ռազմական հանդերձանքով: Դեռ փոքր ժամանակ ինքնապաշտպանական ուժերի և ամերիկյան ռազմակայաններ այցելելուց հետո փորձել է իր մտապահած օբյեկտների 3D մոդելները պատրաստել` այսպիսով հիմք դնելով իր ապագա զբաղմունքին ու կարիերային:

Ադաչիի աշխատանքները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ ցուցասրահներում: Արտիստը աշխատանքները նաև ցուցադրում է Instagram և Facebook սոցիալական կայքերում:

 

 

 

Ճապոնացի արվեստագետը հին թերթերից ռազմանավերի յուրօրինակ «մանրաքանդակներ» է պատրաստում