Աթենքի Ակրոպոլիսը նոր գիշերային լուսավորում կունենա

14:15 • 27.12.19

Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին տոների նախաշեմին լրագրողների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտնել է, որ Աթենքի Ակրոպոլիսը նոր գիշերային լուսավորում կունենա, գրում է ria.ru-ն:

Նա չի հստակեցրել, թե երբ կավարտվեն աշխատանքները։

Աթենքի Ակրոպոլիսը Հունաստանի ամենաայցելվող հնագիտական կառույցն է, այս տարի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում Ակրոպոլիս է այցելել ավելի քան 2,5 մլն մարդ:

Ըստ հաղորդման՝ աշխատանքները կֆինանսավորի Օնասիս բարեգործական հիմնադրամը: 

Մենդոնին հայտնել է, որ Ակրոպոլիսում կկարգավորվեն նաև էլեկտրական սարքավորումները:

Մշակույթի նախարարությունը նաև նախատեսում է Ակրոպոլիսը կայծակից պաշտպանելու աշխատանքներ իրականացնել, քանի որ այս տարվա ապրիլի 17-ին ուժեղ կայծակից երկու հսկիչ և երկու զբոսաշրջիկ էին վիրավորվել:

 

Աթենքի Ակրոպոլիսը նոր գիշերային լուսավորում կունենա