People ամսագրի խմբագրությունն ընտրել է 2019 թվականի լավագույն 10 ալբոմները (լուսանկարներ)
Ամերիկյան People ամսագրի խմբագրությունն ընտրել է 2019 թվականի լավագույն 10 ալբոմները: Ինչպես հայտնում է հրատարակությունը, բոլոր ալբոմների հեղինակները կանայք են:
Առաջին հորիզոնականում է երգչուհի Արիանա Գրանդեն` իր Thank u, next ալբոմով:

Երկրորդ տեղում է առանց բարդույթների երգչուհի Lizzo-ն` իր Cuz I Love You ալբոմով:

Երրորդ տեղում է Թեյլոր Սվիֆթը` Lover ալբոմով:

Լավագույն տասնյակում ներառվել են նաև 17-ամյա Բիլի Այլիշի When We All Fall Asleep, Where Do We Go?-ն, Լանա Դել Ռեյի Norman F-Rockwell-ը, Բեյոնսեի Homecoming: The Live Album-ը, Մարեն Մորիսի Girl-ը, Արի Լենոքսի She Butter Baby-ն, Կառլի Ռեյ Ջեփսենի Dedicated-ը և Բրիթանի Հովարդի Jaime-ն:













