Ամերիկացի դերասան Թոմ Հենքսը Հունաստանի քաղաքացիություն է ստացել

10:56 • 28.12.19

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ուրբաթ հրամանագիր է ստորագրել ամերիկացի հայտնի դերասան Թոմ Հենքսին Հունաստանի քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ, հայտնում է ria.ru-ն` հունական լրատվամիջոցներին հղումով:

Հենքսը շատ է սիրում Հունաստանը, նա ամուսնացած է հունական ծագմամբ Ռիտա Ուիլսոնի հետ, հայտնի է իր բարեգործական գործունեությամբ:  

Երկար տարիներ ամերիկացի դերասանն այս երկրում է ամառն անցկացնում, մասնավորապես` Անդիպարոս կղզում, որտեղ նա ունի տուն: Նրա ընտանիքի անդամները նույնպես այնտեղ են լինում:

Թոմ Հենքսը նկարահանվել է բազմաթիվ հայտնի ֆիլմերում, արժանացել է երկու «Օսկար» հեղինակավոր մրցանակի` «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում:

Ամերիկացի դերասան Թոմ Հենքսը Հունաստանի քաղաքացիություն է ստացել