Էլթոն Ջոնը երաժշտության մեջ ակնառու նվաճումների համար արժանացել է Միացյալ Թագավորության ասպետական շքանշանի

16:46 • 28.12.19

Համաշխարհային ճանաչում ունեցող բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը երաժշտության մեջ ակնառու նվաճումների համար արժանացել է Միացյալ Թագավորության ասպետական շքանշանի: Այս մասին հայտնի է դառնում Instagram սոցիալական կայքում երգչի օգտահաշվում արված հրապարակումից: 

72-ամյա երգիչը նշել է, որ իր համար մեծ պատիվ է նման բարձր կոչման արժանանալը և ընդգծել է, որ 2019 թվականը հրաշալի տարի է եղել իր համար: 

Մեծ Բրիտանիայի կառավարությունը բրիտանական պատվավոր շքանշանների համար ավելի քան հազար դափնեկիրների ցուցակ է ներկայացրել, որն ընդգրկում է ինչպես հայտնիների, այնպես էլ հասարակ մարդկանց:

Queen ռոք-խմբի համահիմնադիր Ռոջեր Թեյլորին շնորհվել է Բրիտանական կայսրության սպայի շքանշան, իսկ «12 տարվա ստրկություն» ֆիլմի ռեժիսոր Սթիվ Մակքուինը դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր:

Լեգենդար Էլթոն Ջոնին պարգևատրել են երաժշտության ոլորտում ունեցած հսկայական ներդրման ու մեծ ձեռքբերումների համար:

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Elton John (@eltonjohn) on

Էլթոն Ջոնը երաժշտության մեջ ակնառու նվաճումների համար արժանացել է Միացյալ Թագավորության ասպետական շքանշանի