Ջորջ Մայքլի քրոջը երգչի մահվան տարելիցի օրը մահացած են հայտնաբերել

02:04 • 29.12.19

Բրիտանացի երաժիշտ Ջորջ Մայքլի կրտսեր քրոջը` Մելանի Պանայոտուին, մահացած են գտել եղբոր մահվան երրորդ տարելիցի օրը: Այս մասին հայտնում է Mirror-ը:

55-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է նրա քրոջ` Յոդա Հարրիս-Պանայոտուի լոնդոնյան բնակարանում: Մելանիի մահվան լուրը հաստատել են նրա բարեկամներն ու ոստիկանությունը:

Հանգամանքները պարզվում են, սակայն նրա մահը հանցագործ բնույթ չի կրում և այդ առումով կասկած չի հարուցում, թեև վերջնական արդյունքների մասին կհայտարարվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Աղբյուրը հայտնում է, որ Մելանին և Ջորջը շատ մտերիմ էին: Մելանին եղբորը հաճախ էր ուղեկցում համերգային շրջագայությունների ժամանակ:

Հիշեցնենք, որ բրիտանացի երաժիշտը մահացել է 2016-ի դեկտեմբերի 25-ին` 53 տարեկան հասակում: Նրան մահացած են հայտնաբերել Օքսֆորդշիրի իր տանը:

Ջորջ Մայքլի քրոջը երգչի մահվան տարելիցի օրը մահացած են հայտնաբերել