Պուգաչովան ներկա չի եղել Գալինա Վոլչեկի հուղարկավորությանը` վատ ինքնազգացողության պատճառով

21:12 • 29.12.19

Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովան ներկա չի գտնվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոկչեկի հուղարկավորությանը:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հրաժեշտի արարողության ժամանակ Պուգաչովայի ամուսինը՝ հումորիստ Մաքսիմ Գալկինը, հայտարարել է, որ երգչուհին ծանր է տանում կորուստը, այդ պատճառով արդեն մի քանի օր իրեն այնքան էլ լավ չի զգում:

«Նրա ճնշումը կտրուկ բարձրացել է, և նա ֆիզիկապես չի կարող այստեղ գտնվել»,- նշել է Գալկինը:

Հումորիստը նշել է նաև, որ Վոլչեկի հետ հանդիպել է նրա մահից մեկ շաբաթ առաջ: Հիշեցնենք, որ Վոլչեկին դեկտեմբերի 24-ին հոսպիտալացրել են թոքաբորբով, իսկ դեկտեմբերի 26-ին նրա մոտ ուղեղի ատրոֆիա է տեղի ունեցել:

Պուգաչովան ներկա չի եղել Գալինա Վոլչեկի հուղարկավորությանը` վատ ինքնազգացողության պատճառով