Հունվարի 23-ից 29-ը ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ
Հունվարի 23-ից 29-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ։
· Հունվարի 23-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 13 կմ հարավ-արևելք 2-3 բալ ուժգնությամբ և Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 14 կմ հյուսիս-արևելք 2-3 բալ ուժգնությամբ։
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ՝
· Հունվարի 21-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 31 կմ հյուսիս-արևելք և 29 կմ հյուսիս-արևմուտք 3-4 բալ ուժգնությամբ։
· Հունվարի 22-ին Վրաստանում՝ Քոբուլեթի քաղաքից 50 կմ հարավ-արևելք 3-4 բալ ուժգնությամբ։
· Հունվարի 23-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 17 կմ հարավ-արևելք 3 բալ ուժգնությամբ։
· Հունվարի 25-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 27 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ։
· Հունվարի 26-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք 3 բալ ուժգնությամբ։
· Հունվարի 27-ին Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 15 կմ հարավ 4-5 բալ ուժգնությամբ և 15 կմ հարավ-արևմուտք 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է յոթ երկրաշարժ: Հունվարի 23-ին և 26-ին 6.2 և 6.1 մագնիտուդերով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հյուսիսում` Ալեուտյան կղզիների տարածքում: Հունվարի 24-ին 6.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Էլյազիգ նահանգում` Էլյազիգ {Խարբերդ) քաղաքից 34 կմ հարավ: Երկրաշարժին հետևել է 2.5 մագնիտուդից բարձր ավելի քան 200 հետցնցում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայի Ադանա, Հաթայ, Օսմանիե, Թունջելի, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Մալաթիա, Մարդին, Սամսուն, Թոկաթ, Չորում և Կայսերի նահանգներում, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 41, վիրավորվել 1607 մարդ: Ավերվել են ավելի քան 76 շենք, վնասվել` 645-ը: Հունվարի 27-ին և 29-ին 6.3 և 6.0 մագնիտուդերով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան մասում՝ Սողոմոնյան կղզիներում: Հունվարի 28-ին 7.7 և 6.1 մագնիտուդերով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Կարիբյան ծովում` համապատասխանաբար Ճամայկա կղզու Լուսեա քաղաքից 133 կմ դեպի հյուսիս-արևելք և Կայմանյան կղզիներում` Ջորջթաուն քաղաքից 28 կմ դեպի հարավ-արևելք։










