Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

10:23 • 30.01.20

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են Կառավարության աշխատակազմից:

Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: