Չինական Հուբեյ նահանգում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 160-ի. հիվանդանոցներից 10 մարդ է դուրս գրվել
Չինական Հուբեյ նահանգում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 162-ի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով տեղի Առողջապահության կոմիտեին:
Նշվում է, որ նահանգում գրանցվել է մահվան 37 դեպք, իսկ վարակման 1032 նոր դեպք: Ընդ որում, հիվանդանոցներից դուրս են գրել 10 մարդու:
Չինաստանի իշխանությունները անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:
Նորագույն անհայտ տեսակի վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել 16 երկրում:










