Caviar-ը ձևափոխել է նորագույն iPhone-ը և այն ներկայացրել Tesla Cybertruck մեքենայի ոճով (լուսանկարներ)
Ռուսական Caviar ընկերությունը, որը զբաղվում է սմարթֆոնների՝ թանկարժեք մետաղներից և կաշվից նմուշների պատրաստմամբ, ներկայացրել է iPhone 11 Pro մոդելի հատուկ տարբերակը՝ Tesla-ի Cybertruck մեքենայի ոճով:
Ինչպես փոխանցում է motor.ru-ն, նորագույն հեռախոսը հավաքել են եզակի կորպուսով, որը ստեղծվել է ամերիկյան էլեկտրամեքենաներ արտադրող ընկերության՝ 2019-ի գլխավոր նորույթի դիզայնով:
Ինչպես նշում են սմարթֆոնի հեղինակները, դիզայնում մեծ տեղ է հատկացվել «ձևերի պարզությունը և նյութերի եզակիությունը»: Սմարթֆոնի կորպուսը պատրաստված է տիտանից: Այն ամբողջությամբ ծածկում է հեռախոսը, այդ թվում՝ կողային սահմանները:
Ընկերությունից նշում են, որ տիտանից պատրաստված կորպուսը ոչ միայն չի վատթարացրել սմարթֆոնի գործառույթների արդյունավետությունը, այլև ավելի լավն է դարձրել:
Գաջեթի գինը չի նշվում, այն հայտնում են միայն ապագա գնորդներին անհատական հարցման ժամանակ:














