Օգտատերերը հայտնել են Instagram-ի աշխատանքում խափանումների մասին

01:41 • 30.01.20

Աշխարհի մի շարք երկրների ինսթագրամյան օգտատերեր հաղորդել են սոցիալական ցանցում նկատած խափանումների մասին, հաղորդում է Downdetector ծառայությունը:

Նշվում է, որ խափանումները սկսվել են երևանյան ժամով 20.33-ին: Ընդ որում՝ օգտատերերի 55%-ը խնդիրներ է ունեցել ներբեռնում կատարելիս, 32%-ին չի հաջողվել մուտք գործել սոցցանց, իսկ 12%-ի մոտ չի աշխատել կայքը:

Տեխնիկական խափանումներն ամենաշատը նկատվել են Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բարսելոնայում, Միլանում, Վարշավայում, Բելգրադում, Հաագայում, Մոսկվայում, Բուենոս Այրեսում և այլն: