Ադրբեջանական ավիաընկերության` Կիև-Բաքու չվերթի ժամանակ ուղևոր է մահացել

13:18 • 30.01.20

Ադրբեջանական Buta Airways բյուջետային ավիաընկերության` Կիև-Բաքու չվերթի ժամանակ 1953 թվականին ծնված ուղևոր է մահացել, հայտնում է «Թրենդ» գործակալությունը` հղում տալով ավիաընկերության մամուլի ծառայության հայտարարությանը:

Ինպես ասվում է հաղորդագրության մեջ, Բաքվի միջազգային օդանավակայան ինքնաթիռի ժամանումից հետո տղամարդու մարմինը փոխանցվել է համապատասխան ծառայություների ներկայացուցիչներին: