Ավստրալիայում կործանված փոքր ինքնաթիռի ուղևորներն ընկել են օվկիանոսն ու հրաշքով ողջ մնացել (լուսանկար, տեսանյութ)

11:12 • 30.01.20

Ավստրալիայում թեթևշարժիչային ինքնաթիռի կործանման հետևանքով ուղևորներն ընկել են օվկիանոսը և հրաշքով ողջ մնացել: Դեպքի վայրում ականատեսները տեսանյութ են նկարահանել, որն էլ մեծ տարածում է գտել համացանցում, հայտնում է Daily Mail պարբերականը:

Թեթև շարժիչով ինքնաթիռը կործանվել է Ավստրալիայի արևելյան ափերի մոտ` Ֆրեյզեր կղզուց հարյուր մետր հեռավորության վրա: Տեսանյութում երևում է, թե ինչպես է փրկարարական բաճկոններով մի քանի մարդ դուրս լողում ջրից և հանգստացողների օգնությամբ շարժվում դեպի ափ:

«Հույս ունեմ, որ նրանցից բացի ինքնաթիռում այլ մարդ չի եղել: Իսկ եթե եղել են, ապա նրանք, հաստատ, մահացել են»,- մեկնաբանում է տեսանյութի հեղինակը:

Նշվում է, որ ափին նրանց սպասել է երկու բժիշկ: 

Ծովային անվտանգության ավստրալական վարչության ներկայացուցչի խոսքով` նախքան կործանվելը, ինքնաթիռից տագնապի ազդանշան է ուղարկվել: Այս պահին ոստիկանությունը դեպքի առիթով հետաքննություն է իրականացնում:

Two men have swam to shore (pictured) from the plane wreck, and are being treated by paramedics on the scene

Queensland Ambulance's Twitter post after the Fraser Island plane crash