Լիբիական ճգնաժամի համար պատասխանատվություն է կրում Ֆրանսիան. Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ
Թուրքիան համարում է, որ Ֆրանսիան պատասխանատվություն է կրում Լիբիայուն տիրող անկայուն իրավիճակի համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը, գրում է Agence France-Presse-ը:
«Լիբիայում 2011-ի ճգնաժամից հետո սկսված բոլոր խնդիրների համար հիմնական պատասխանատվությունը կրում է Ֆրանսիան»,- ասել է նա:
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը նաև մատնանշել է այն, որ Փարիզն «անհատույց օգնություն է տրամադրում Լիբիայի ազգային բանակի հրամանատար, ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարին՝ երկրի բնական ռեսուրսները վերահսկողության տակ պահելու դիմաց:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է նրանում, որ վերջինս չի պահել իր խոսքը՝ սիրիացի վարձկաններով նավեր ուղարկելով Լիբիա: Ինչպես նշել էր Մակրոնը՝ Անկարայի գործողությունները հակասում են Բեռլինում համաժողովի ժամանակ Էրդողանի խոստմանը:










