«Բառերը բավարար չեն ցավը պատմելու համար». Քոբի Բրայանթի այրին առաջին գրառումն է արել ողբերգական ավիաաղետից հետո (լուսանկարներ)

10:54 • 30.01.20

«Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային ակումբի լեգենդար մարզիկ Քոբի Բրայանթի կինը՝ Վանեսան, ամուսնու և 13-ամյա դստեր ողբերգական մահից հետո առաջին ինստագրամյան գրառումն է արել՝ խոսելով ողբերգության մասին:

Կինն ընտանեկան լուսանկար է հրապարակել ամուսնու և չորս դուստրերի հետ՝ նշելով, որ «անսպասելի կորուստն ամբողջովին կոտրել է իրենց»:

«Պաշտելի ամուսինս՝ Քոբին, հրաշալի հայր էր մեր երեխաների համար, իսկ իմ գեղեցկուհի, քաղցրիկ Ջիանան սիրող, ողջամիտ, հրաշալի դուստր էր և շատ լավ քույր»,-գրել է Վանեսա Բրայանթը՝ հավելելով, որ «բառերը բավարար չեն իրենց ապրած ցավը պատմելու համար»:

«Ինձ հանգստացնում է այն միտքը, որ Քոբին և Ջիջին միշտ էլ իմացել են՝ որքան շատ ենք իրենց սիրում: Մենք օրհնված ենք եղել մեր կյանքում այդպիսի մարդիկ ունենալու համար»,- հավելել է կինը:

Նա նաև գրել է, որ «ընտանիքը կշարունակի փորձել առաջ գնալ՝ իմանալով, որ Քոբին և Ջիջին վերևից լուսավորելու են իրենց ճանապարհը»:

Բացի այդ, Վանեսա Բրայանթը ցավակցություն է հայտնել տեղի ունեցած աղիաաղետի հետևանքով մյուս յոթ զոհերի ընտանիքներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Լոս Անջելեսում խիտ մառախուղի հետևանքով տեղի ունեցած ավիաաղետը խլել է 41-ամյա Բրայանթի, նրա 13-ամյա դստեր և ևս 7 մարդու կյանք: Ուղղաթիռի ղեկին եղել է փորձառու օդաչու Արա Զոբայանը, որն ունեցել է Բրայանթի վստահությունն ու հաճախակի է սպասարկել մարզիկին, նրա ընտանիքին:

 

 

Vanessa Bryant shared a photo of the Los Angeles Lakers legend's family on Wednesday while offering her first remarks about Kobe and Gianna Bryant's death

Vanessa publicly acknowledged their shock deaths on Wednesday when she changed her Instagram profile photo to one of Kobe and Gianna embracing and smiling at each other

Vanessa and Kobe, who married in 2001, are pictured above with their three eldest daughters: Natalia, 17, Gianna, 13, and three-year-old Bianka

Bryant met Vanessa back in 1999 when she was 17 and was working as a background model on a music video. They got engaged six months later and married in 2001

The NBA legend and Vanessa married in April 2001 when he was 22 and she was 18. Together they have four children: Gianna (far right), 13, who was killed alongside her father, Natalia (left), 17, three-year-old Bianka (right, in pink), and seven-month-old Capri

Dramatic pictures have revealed how Kobe Bryant's helicopter exploded into a fireball after it plunged 1,000 feet into a hillside on Sunday, killing the NBA legend and eight others