Ես այդ թեմայով չեմ ուզում խոսել, քանի որ դա ինձ չի վերաբերում. Արա Շիրինյանը չի ցանկացել Աղասի Ենոքյանի հետ զրուցել Թովմասյանի վերաբերյալ Հ1-ի ռեպորտաժի մասին

12:41 • 30.01.20

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ երեկ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում եթեր հեռարձակված՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ պատրաստված ռեպորտաժին՝ նշելով, թե կփորձի պարզաբանումներ ստանալ պատասխանատու անձանցից:

Ենոքյանն ուղիղ եթերի ընթացքում զանգահարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, սակայն վերջինս չցանկացավ մեկնաբանել:

«Ես այդ թեմայով չեմ ուզում խոսել, քանի որ դա ինձ չի վերաբերում»,-ասաց Շիրինյանը՝ ամփոփելով զրույցը:

Աղասի Ենոքյանը նշեց՝ պատասխանատուներն ասում են, թե իրենք պատասխանատու չեն: «Մենք բազմիցս դիմել ենք լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանին, բայց ապարդյուն: Կփորձենք գտնել այլ պատասխանատուների, որոնք մեկնաբանություն կտան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ռեպորտաժը, ըստ Թովմասյանի պաշտպանների, ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է:

Մանրամասները՝ տեսանյութում: