Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանում տարածում գտած կորոնավիրուսի բռնկումը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադխանոմ Հեբրեյեսուսին:
Վերջին տվյալներով` ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդացել է արդեն 7834 մարդ, 7736 դեպք գրանցվել է Չինաստանում, 98-ը` աշխարհի 18 երկրում, 8 դեպքում վարակը մարդուց մարդ է փոխանցվել: Ծանր վիճակում է գտնվում 1370 մարդ, 170 հոգի մահացել է, ևս 12 167 մարդ վերահսկողության տակ է գտնվում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը հիվանդության տարածման մակարդակը շատ բարձր է համարել, բայց, միևնույն ժամանակ, նշել է, որ մասնագետները հավատում են վարակի կանխարգելման հավանականությանը:










