Հրդեհ` Արմավիրի մարզի Այգեվան գյուղում. այրվել են տներից մեկի կառուցատարրերը
Հունվարի 30-ին, ժամը 18:12-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեվան գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:46-ին, մարվել՝ 19:17-ին: Այրվել են Այգեվան գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 6 քմ):










