Այժմ բոլորն ունեն իրենց փոքրիկ «Թրումենի շոուն»․ Ջիմ Քերին գնահատել է 90-ականների հանրահայտ ֆիլմի շարունակության միտքը
Ամերիկացի դերասան Ջիմ Քերին Collider պարբերականին տված հարցազրույցում կիսվել է «Թրումենի շոուն» ֆիլմի շարունակության մասին իր մտքերով:
«Կարծում եմ, որ այն այսօր գոյություն ունի միկրո մակարդակով: Նախկինում դա մակրո մակարդակով էր տեղի ունենում: Իսկ այժմ յուրաքանչյուրն ունի իր սեփական ալիքն ու հետևորդներին: Այսինքն՝ բոլորն էլ ունեն իրենց փոքրիկ «Թրումենի շոուն»: Դրա հետ կարելի է ինչ-որ բան անել»,- ասել է դերասանը:
«Ես հաճախ մտածում եմ, և ինձ հարցնում են, թե ինչ կլիներ Թրումենի հետ, եթե նա հայտնվեր պատից այն կողմ: Ինձ որոշ ժամանակ պետք եկավ գիտակցելու համար, որ նա այնտեղ մենակ կլիներ, քանի որ մյուսները ներսում կլինեին: Նրանք բոլորն ուզում էին գմբեթի ներսում լինել», - մեկնաբանել է Քերին:
1988-ին նկարահնված ֆիլմի գլխավոր հերոսը, որին մարմնավորել է Քերին, հասկանում է, որ իր շրջապատում նախապես պատրաստված ձևավորումներ են, մարդիկ շուրջբոլորը դերասաններ են, իսկ իր ողջ կյանքը՝ հեռուստաշոուի հեղինակի աշխատանքի արդյունքը, որը նայում է ողջ աշխարհը:










