Թողարկվել է Յուլիա Նաչալովայի և Դմիտրի Մալիկովի զուգերգը՝ Գոհար Հախնազարյանի հեղինակած ստեղծագործության հիման վրա (տեսանյութ)

23:41 • 01.02.20

ՌԴ երաժիշտ, կատարող Դմիտրի Մալիկովը ներկայացրել է անցյալ տարի կյանքից հեռացած երգչուհի Յուլիա Նաչալովայի հետ ձայնագրած Не отпускай երգը:

Ինչպես հայտնում է muz-tv.ru-ն, ստեղծագործությունը երգիչը հրապարակել է հունվարի 31-ին՝ Նաչալովայի ծննդյան օրը: Երգը նրանք ձայնագրել էին 2018-ին՝ երգչուհու մահից կես տարի առաջ:

Երգչուհու նախկին տնօրեն Աննա Իսաևան հայտնել է, որ իր հատվածը Նաչալովան հասցրել էր ձայնագրել հեռախոսով: Այդ հատվածից Մալիկովն ու ձայնագրման ստուդիայի մասնագետները լիարժեք երգ են ստեղծել:

Դուետի ստեղծման համար պատճառ է դարձել Նաչալովայի պատահական հանդիպումը երգի հեղինակ Գոհար Հախնազարյանի հետ, որն, ինչպես պարզվել էր, իր հարևանուհին էր դարձել:

Հիշեցնենք, որ Նաչալովան մահացել է 2019-ի մարտի 16-ին՝ 38 տարեկան հասակում: Մահվան պատճառն է դարձել սրտի անբավարարությունն ու թոքերի և գլխուղեղի այտուցը:

 

Թողարկվել է Յուլիա Նաչալովայի և Դմիտրի Մալիկովի զուգերգը՝ Գոհար Հախնազարյանի հեղինակած ստեղծագործության հիման վրա (տեսանյութ)