Շակիրան այսօր նշում է իր ծննդյան 43-րդ տարեդարձը՝ պատրաստվելով Super Bowl-ի ժամանակ իր ելույթին (տեսանյութ)

23:02 • 02.02.20

Փետրվարի 2-ին կոլումբիացի երգչուհի Շակիրան նշում է իր ծննդյան 43-րդ տարեդարձը: Բացի այդ, այս կիրակի նա միանալու է Ջենիֆեր Լոպեսին, որպեսզի համատեղ ելույթով հանդես գան ամերիկյան ֆուտբոլի եզրափակիչ խաղի՝ Super Bowl-ի ընդմիջման ժամանակ:

Ինչպես գրում է Fox News-ը, առաջնության եզրափակիչ խաղին, որը կայանալու է Մայամիի Hard Rock Stadium մարզադաշտում, մի քանի ամիս է, ինչ պատրաստվում են: Շակիրակի և Ջեյ Լոյի մասնակցության մասին հայտնի էր դարձել դեռ անցյալ տարվա սեպտեմբերին:

Այսօր՝ իր տարեդարձի օրը, Շակիրան տեսանյութ է հրապարակել իր պարուհիների հետ՝ ցույց տալով, թե ինչպես են իրենք պատրաստվում հանդիսավոր ելույթին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Շակիրան այսօր նշում է իր ծննդյան 43-րդ տարեդարձը՝ պատրաստվելով Super Bowl-ի ժամանակ իր ելույթին (տեսանյութ)