Լոնդոնում կայացել է հեղինակավոր BAFTA մրցանակաբաշխությունը. հաղթողների թվում է նաև հայազգի Էնդի Սերկիսը (լուսանկարներ)

11:07 • 03.02.20

Կիրակի երեկոյան Լոնդոնում կայացել է կինոաշխարհի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ ամենամյա BAFTA մրցանակաբաշխությունը, որն այս տարի անցկացվել է 73-րդ անգամ: Կինո և հեռուստաարվեստների բրիտանական ակադեմիան մրցանակաբաշխությունը կազմակերպել է «Ալբերտ հոլ» սրահում:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ռեժիսոր Սեմ Մենդեսի «1917» ֆիլմն արժանացել է միանգամից յոթ մրցանակի՝ հաղթելով «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն բրիտանական ֆիլմ», «Հատուկ վիզուալ էֆեկտներ», «Լավագույն կինեմատոգրաֆիա», «Լավագույն արտադրական դիզայն» և «Լավագույն ձայն» անվանակարգերում:

Ինչ վերաբերում է «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերին, ապա մրցանակի են արժանացել ամերիկյան աստղեր Խոաքին Ֆենիքսն ու Ռենե Զելվեգերը:

Հայտնի է, որ 45-ամյա Ֆենիքսը պարգևատրվել է «Ջոկեր» ֆիլմում գլխավոր դերը մարմնավորելու, իսկ 50-ամյա Զելվեգերը՝ Ջուդի Գարլենդի մասին «Ջուդի» կենսագրական ֆիլմում գլխավոր դերի համար:

Ի դեպ, «Ջոկեր» ֆիլմն առաջադրված է եղել 11 անվանակարգում, սակայն հաղթել է միայն երեքում:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Լորա Դերնը («Ամուսնական պատմություն»), իսկ երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Բրեդ Փիթը («Մի անգամ Հոլիվուդում»): Քանի որ Փիթը ներկա չի եղել միջոցառմանը, նրա փոխարեն մրցանակը ստացել է նրա խաղընկերուհի Մարգո Ռոբին:

Մինչդեռ հայկական արմատներով բրիտանացի դերասան, ռեժիսոր Էնդի Սերկիսը պարգևատրվել է կինոոլորտում ունեցած զգալի ավանդի համար:

Սեմ Մենդես                                   Ռենե Զելվեգեր                          Խոաքին Ֆենիքս

Champion: Sam Mendes' 1917 led the winners at the 73rd annual EE British Academy Film Awards on Sunday night at the Royal Albert Hall in London Leading lady: Renee Zellweger, 50, won the Leading Actress gong for her role as Judy Garland in the namesake biopic Judy Emotional: Joaquin Phoenix, 45, took home the Leading Actor award for his role as Joker

Մարգո Ռոբի

Absent: An absent Brad Pitt won the Supporting Actor gong for his role as Cliff Booth in Once Upon a Time in Hollywood, which was collected by his co-star Margot Robbie Co-star: The Australian star, 29, lost out on her own Supporting Actress nomination for her Sharon Tate role in the Quentin Tarantino movie Supportive: Margot collected the award as Brad couldn't attend due to 'family obligations'

Absent: Brad was due to attend the star-studded ceremony but pulled out at the last minute due to 'family obligations' (his seating plan pictured inside the Royal Albert Hall)

Էնդի Սերկիս

My precious: Andy Serkis was honoured with the Outstanding British Contribution to Cinema award by his Lord Of The Rings co-star Sir Ian McKellen Humble: The Gollum star, 55, said: 'Thank you BAFTA for this incredible honour, thank you all for standing up, that's just blown my mind.'

  

 

Լոնդոնում կայացել է հեղինակավոր BAFTA մրցանակաբաշխությունը. հաղթողների թվում է նաև հայազգի Էնդի Սերկիսը (լուսանկարներ)