Հարիսոն Ֆորդը կրկին կնկարահանվի Ինդիանա Ջոնսի դերում

13:06 • 05.02.20

Հոլիվուդյան աստղ Հարիսոն Ֆորդը կնկարահանվի լեգենդար Ինդիանա Ջոնսի մասին պատմող հինգերորդ ֆիլմում, հայտնում է dailymail.co.uk-ը՝ մանրամասնելով, որ տեղեկությունը հաստատել է պրոդյուսեր Քեթլին Քենեդին:

Նա պատմել է, որ Ինդիանա Ջոնսի վերաբերյալ ֆիլմաշարի հինգերորդ մասը կլինի կինոպատման շարունակությունը:

«Հարիսոն Ֆորդը կվերադառնա: Ֆիլմը կլինի կինոպատման շարունակությունը»,-ասել է Քենեդին՝ հավելելով, որ այժմ աշխատում են սցենարի վրա:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք 77-ամյա Ֆորդը պատրաստ է դերին, պրոդյուսերն ասել է. «Օ, այո, նա շատ անհամբեր է»:

Աղբյուրը նշում է, որ նոր ֆիլմի ռեժիսորը, հավանաբար, կրկին Սթիվեն Սփիլբերգը կլինի: Հայտնի է, որ նախորդ չորս մասերը հենց օսկարակիր ռեժիսորն է նկարահանել:

Ֆիլմի պրեմիերան կկայանա 2021թ. հուլիսի 9-ին:

Ինդիանա Ջոնսի մասին առաջին կինոնկարը նկարահանվել է 1981թ.: Տասնութ միլիոն դոլար բյուջեով ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 390,1 մլն դոլար:

 

Up for it: When Kennedy was asked if the 77-year-old Ford is, 'up for it,' Kennedy added, 'Oh yeah, he can¿t wait'

Delayed: The project was pushed up and delayed several times, with Jonathan Kasdan (Rogue One) replacing Koepp as the writer in July 2018

Հարիսոն Ֆորդը կրկին կնկարահանվի Ինդիանա Ջոնսի դերում