Չինաստանի իշխանությունները հրապարակել են 10 օրվա ընթացքում զրոյից կառուցված հիվանդանոցի արբանյակային լուսանկարները (լուսանկարներ, տեսանյութեր)
Չինաստանի իշխանությունները հրապարակել են համաճարակի կենտրոն դարձած Ուհան քաղաքում նոր հիվանդանոցի կառուցման արբանյակային լուսանկարները, հայտնում է Daily Mail պարբերականը:
Քաղաքի հարավային հատվածում Huoshenshan կամ Fire God Mountain Hospital անվանումով այս հիվանդանոցը Չինաստանում զրոյից կառուցված, հատուկ կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված առաջին բուժհաստատությունն է: Շինությունը կառուցվել է տասն օրվա ընթացքում և արդեն հասցրել է ընդունել հիվանդների առաջին խմբին:
Հիշեցնենք, որ օրերս Չինաստանում բացվել էր ևս մի բժշկական հաստատություն, որը հազարավոր աշխատակիցների, հատուկ տեխնիկայի և կամավորների օգնությամբ երկու օրվա ընթացքում անսարք շինությունից վերափոխվել էր բժշկական կենտրոնի:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 479-ի, վարակվածների թիվը գերազանցել է 16 600-ը:
Նշվում է, որ փետրվարի 4-ին գրանցվել է վարակման 3156 նոր դեպք: Միևնույն ժամանակ, 1967-ն արձանագրվել է Ուհան քաղաքում, որտեղից սկիզբ է առել համաճարակը:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
Մինչ հիվանդանոցի կառուցումը`

Այն կառուցելիս


Արդեն կառուցված



















