ԿինոՊարկում կայացավ «Ջենտլմենները» ֆիլմի նախադիտումը

16:48 • 06.02.20

ԿինոՊարկում տեղի ունեցավ «Ջենտլմենները» ֆիլմի փակ նախադիտումը: Երկու ֆենթեզի ֆիլմերի՝ «Արթուր թագավորը. թրի լեգենդը»-ի (2017 թ.) և «Ալադին»-ի (2019 թ.) թողարկումից հետո, բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչին վերադարձավ իր ակունքներին՝ քրեական կատակերգության ժանրին։

ԿինոՊարկի տնօրեն Արեգ Դանիելյանը նշում է, որ մարտաֆիլմը Գայ Ռիչիի կլասիկ ժանրն են: Նա վերադարձել է կատակներին, փոխհրաձգություններին և երկխոսություններին, այնուամենայնիվ հեռու չգնալով «Disney»-ի «Ալադին»-ից, քանի որ մոտ ապագայում նկարահանելու է Ալադինի երկրորդ մասը:

«Ջենտլմենները» ֆիլմը շատերը նմանեցնում են «Փող, Խաղաքարտեր և երկու հրացան» և «Մեծ ավար» ֆիլմերին: Գայ Ռիչին իրենով նշանակում է ռեյտինգ և հաջողություն: IMDb-ի վարկածով (վարկանիշային ցանկ՝ հիմնված Internet Movie Database ինտերնետային կայքի գրանցված այցելուների գնահատականների վրա) ֆիլմն ունի 8.1 ռեյտինգ, սա բավականին բարձր ցուցանիշ է. ֆիլմը հաջողած է, եթե ունի 7-ից ավելի ցուցանիշ: Մեկ բառով, Գայ Ռիչին, ինչպես միշտ, ֆանտաստիկ է»,- ասաց ԿինոՊարկի տնօրեն Արեգ Դանիելյանը:

Կինոնկարում գլխավոր դերերը կատարել են՝ Մեթյու Մակկոնահին, Չարլի Հանեմը, Հենրի Գոլդինգը,  Միշել Դոկերին, Ջերեմի Սթրոնգը, Հյու Գրանտը, Քոլին Ֆարելը և ուրիշներ:

Օքսֆորդի տաղանդավոր շրջանավարտը, օգտագործելով սուր միտքը և հանդգնությունը, հորինում է ապօրինի հարստացման պլան`օգտագործելով աղքատացած անգլիական ազնվականի կալվածքը: Սակայն, երբ նա որոշում է իր բիզնեսը վաճառել ամերիկացի միլիարդատերերի ազդեցիկ կլանին, նրա ճանապարհին կանգնում են ուրիշ ջենտլմեններ, որոնք հաստատ հեշտ չեն հանձնվի: Սկսվում է իրադարձությունների շղթա՝ լի շանտաժով, սպանություններով և դավադրությամբ։

Դիզայներ Արմեն Երիցյանի համոզմամբ՝ Գայ Ռիչիի բոլոր ֆիլմերն ունեն հրաշալի դերասանական կազմ, սյուժե, և միշտ հաջողված են:

«Գայ Ռիչիի մոտ մարտաֆիլմերը լավ են ստացվում, «Ալադին»-ից հետո նա վերադարձավ իր արմատներին՝ համաշխարհային հաջողություն ունեցող ֆիլմերի արտադրության: «Ջենտլմենները»-ը, կարծում եմ, ոչնչով չեն զիջի Գայ Ռիչիի մյուս հաջողված ֆիլմերին»,- ասաց դիզայներ Արմեն Երիցյանը:

ԿինոՊարկում «Ջենտլմենները» ֆիլմը ցուցադրվելու է 2D ֆորմատով նաև բնօրինակ լեզվով` անգլերեն:

Աստղային կազմով կատակերգական մարտաֆիլմը կլինի ԿինոՊարկի մեծ էկրանին փետրվարի 13-ից:











 Լրագրող՝ Լուսինե Զարայելյան

ԿինոՊարկում կայացավ «Ջենտլմենները» ֆիլմի նախադիտումը