Կիանու Ռիվզին նկատել են «Մատրիցա 4» ֆիլմի նկարահանման հրապարակում (տեսանյութեր)

15:04 • 06.02.20

Հանրահայտ կանադացի դերասան Կիանու Ռիվզին Սան Ֆրանցիսկոյի բնակիչները նկատել են «Մատրիցա 4» ֆիլմի նկարահանման հրապարակում, այնուհետև համացանցում տեսանյութեր և լուսանկարներ հրապարակել:

«Գրասենյակ հասնելուս ճանապարհին եմ տեսել»,- գրել է օգտատերերից մեկը:

Դերասանը դարչնականաչավուն բաճկոն և ջինս է կրել: Նա Նորթ Բիչ շրջանում նկարահանման խմբի անդամների հետ ինչ-որ բան է քննարկել, իսկ հետո խաղացել տեսարաններից մեկում:

Հայտնի է, որ նախագծին կմասնակցեն Քերի-Էնն Մոսը, Նիլ Պատրիկ Հարիսը, Ջեսիկա Հենվիքը և Ջոնաթան Գրոֆը:

Նոր գիտաֆանտաստիկ «Մատրիցա 4» մարտաֆիլմի թողարկումը պլանավորվում է 2021 թվականի մայիսին:

Կիանու Ռիվզին նկատել են «Մատրիցա 4» ֆիլմի նկարահանման հրապարակում (տեսանյութեր)